Սիմոնե Ինձագին` իր հասցեին հնչած քննադատության մասին

Սիմոնե Ինձագին խոսել է «Ինտերում» իր հասցեին հնչած քննադատության մասին։

Հունիսի սկզբին 49-ամյա մասնագետը լքեց միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը և ստանձնեց «Ալ-Հիլալը»։

«Եթե սա այն գինն է, որը ես պետք է վճարեմ «Ինտերում» անցկացրած չորս տարիների համար, ես դա կանեմ ուրախությամբ, բայց դա ոչինչ է բոլորի լավ վերաբերմունքի համեմատ։ Ես խոսում եմ «Ինտերի» մասին, երկրպագուների, ղեկավարության, խաղացողների։

Ես կարծում եմ, որ նրանք նույնպես, «Ինտերի» բարօրության համար, համոզված էին, որ ճիշտ որոշումը բաժանվելն էր, ինչը մեծ ցավ պատճառեց բոլորին։