«Ֆեներբահչեն» ցանկանում է պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, որի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է։
Այս մասին հայտնում է Ajansspor-ը։
Ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Թուրքիա ազատ գործակալի կարգավիճակով։
33-ամյա իսպանացին «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 399 հանդիպում, խփել 38 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ նվաճել է 21 տիտղոս։