Իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան տեղափոխվեց «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 25 միլիոն եվրո։ Ժոան Գարսիան պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը։ Իսպանացու շնորհանդեսը «Բարսելոնայում» կկայանա ուրբաթ՝ հունիսի 20-ին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։