«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը չի պատրաստվում լքել ակումբը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա դարպասապահը համոզված է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նրան չի ստիպի հեռանալ թիմից։ Ավելին, տեր Շտեգենը վստահ է, որ ի վերջո կրկին կդառնա «Բարսելոնայի» առաջին դարպասապահը։
Հիշեցնենք, որ տեր Շտեգենը վնասվածքի պատճառով բաց է թողել 2024/25 մրցաշրջանի մեծ մասը։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։
Transfermarkt-ը դարպասապահի արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։