Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։

Sky Sport-ի տվյալներով՝ 25-ամյա կիսապաշտպանը համաձայն է տեղափոխվել «Նապոլի»։ Խոչընդոտը կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» պահանջած փոխհատուցման չափը։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը ցանկանում է Սանչոյի վաճառքից ստանալ 25 միլիոն եվրո։

Իտալական ակումբը այս գումարը չափազանց բարձր է համարում։

2024/25 մրցաշրջանում Սանչոն վարձավճարով անցկացրել է Լոնդոնի «Չելսիում»։ Ֆուտբոլիստը մասնակցել է 31 հանդիպման՝ խփելով երեք գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։