«Նապոլին» պատրաստվում է պայմանագիր կնքել անգլիացի ֆուտբոլիստի հետ

«Նապոլին» պատրաստվում է պայմանագիր կնքել «Նոթինգհեմ Ֆորեսսի» կիսապաշտպան Քալում Հադսոն-Օդոյի հետ։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն 24-ամյա անգլիացուն ներառել է այն ֆուտբոլիստների ցանկում, որոնց ցանկանում է տեսնել թիմում։ Կոնտեն աշխատել է Հադսոն-Օդոյի հետ «Չելսիում»։

2024/25 մրցաշրջանում Հադսոն-Օդոին «Նոթինգհեմ Ֆորեսսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում խփել է 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։