«Ինտերը» հետաքրքրված է «Պարմայի» հարձակվող Անժե-Յոան Բոնիի հետ պայմանագիր կնքելով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տվյալներով՝ 21-ամյա ֆրանսիացու տրանսֆերի արժեքը կարող է կազմել 25 միլիոն եվրո։ «Ինտերը» մտադիր է գործարքը կնքել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։
2024/25 մրցաշրջանում Բոննին «Պարմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։