Ամերիկյան Fenway Sports Group (FSG) ներդրումային խումբը հետաքրքրված է իսպանական «Խետաֆեն» գնելով։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներդրողներին գրավում են ակումբի արդյունքները Լա Լիգայում, վերջերս հաստատված մարզադաշտի վերակառուցման նախագիծը և «Խետաֆեի» զարգացման հստակ ծրագիրը, ինչպես նաև երկրի մայրաքաղաք Մադրիդին մոտ լինելը։
2024 թվականի հուլիսին FSG-ն հայտարարեց, որ բանակցություններ է վարում «Բորդոն» ձեռք բերելու համար։ Սակայն գործարքը չեղարկվեց մարզադաշտի վարձակալության հետ կապված դժվարությունների պատճառով։
2024/25 մրցաշրջանի ավարտին «Խետաֆեն» Լա Լիգայում զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը։