«Սանթոսի» հարձակվող Նեյմարը հայտնել է, որ կարող էր տեղափոխվել «Ֆլումինենսե»՝ 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար։
«Ես մոտ էի «Ֆլումինենսե» տեղափոխվելուն՝ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու համար, դա լուրջ հնարավորություն էր։ Բայց որոշեցի չշարունակել և մնալ «Սանթոսում»՝ վերականգնվելու համար, քանի որ դեռ 100 տոկոսով պատրաստ չեմ և ուզում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ իմ լավագույն մարզավիճակին», – Նեյմարի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։