«Թոթենհեմը» կարող է վաճառել Հյուն Մին Սոնին

«Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնի ապագան մնում է անորոշ։

Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մտադիր է վերակառուցել թիմը, և Սոնը կարող է լքել թիմը։ Սակայն «Թոթենհեմը» չի կարող վաճառել Սոնին առաջիկա շաբաթներին։

Պատճառը այն է, որ ակումբը ամռանը կմեկնի Ասիա շրջագայության։ Այս շրջագայության շրջանակներում ֆուտբոլիստը պետք է մասնակցի «Թոթենհեմի» և «Նյուքասլի» խաղին իր հայրենի Հարավային Կորեայում։

Լոնդոնյան ակումբը կկարողանա վաճառել Սոնին միայն օգոստոսին, հայտնում է The Times-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։ Հունիսին հարավկորեացին կնշի իր 33-ամյակը։