«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է լքել կատալոնական ակումբը։
Diario Sport-ի տվյալներով՝ 22-ամյա ֆուտբոլիստը շռայլ առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիից»։ Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Լոպեսին, բայց թույլ կտա ֆուտբոլիստին ինքնուրույն որոշել՝ ցանկանում է հեռանալ, թե ոչ։
Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 28 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։