«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեի մասնակցությունը Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկային խաղին կասկածի տակ է։ Ֆրանսիացին չի մասնակցել «Ռեալ Մադրիդի» մարզմանը խաղի նախօրեին։
Marca-ի տվյալներով՝ Մբապպեն բաց է թողել մարզումը բարձր ջերմաստիճանի պատճառով։
Հունիսի 18-ին «Ռեալ Մադրիդը» կմրցի Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» դեմ Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի խաղում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։