«Բայերը» Ֆլորիան Վիրցին փոխարինող է գտել

«Բայերը» հետաքրքրված է «Ֆեյենորդի» կիսապաշտպան Իգոր Պայշաոյի ծառայություններով։

Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բայերը» Ֆլորիան Վիրցի «Լիվերպուլ» տեղափոխությունից հետո փնտրում է հարձակման գծի ուժեղացում։ «Բայերից» Պայշաոյի համար պաշտոնական առաջարկ դեռևս չի եղել, սակայն «Ֆեյենորդի» ղեկավարությունը տեղյակ է հետաքրքրության մասին։

Հոլանդական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար ցանկանում է ռեկորդային փոխհատուցում։

Պայշաոն 2024/25 մրցաշրջանում մասնակցել է 47 հանդիպման, խփել 18 գոլ և կատարել 19 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։