«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Թոմ Հիթոնը կմնա ակումբում։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաները» համաձայնության են եկել իրենց երրորդ դարպասապահի հետ՝ նրա պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։
Նշվումէ, որ Ռուբեն Ամորիմի մարզչական շտաբը հաստատել է ակումբի այս որոշումը։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է շուտով։
Թոմ Հիթոնը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, որը թիմ է վերադարձել 2021 թվականին։ 39-ամյա դարպասապահը այս ընթացքում խաղացել է ընդամենը երեք հանդիպում, որոնցում ոչ մի գոլ բաց չի թողել։