«Թոթենհեմը» նոր տրանսֆերային նպատակ ունի

«Ռենի» կենտրոնական հարձակվող Արնո Կալիմուենդոն կարող է շարունակել իր կարիերան Անգլիայում։ Այս տեղեկատվությունը տարածում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» մտադիր է մոտ ապագայում սկսել բանակցություններ 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։ Անցյալ մրցաշրջանում Կալիմուենդոն մասնակցել է Ֆրանսիայի առաջնության 33 խաղի, որոնցում խփել է 17 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։

Կալիմուենդոյի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռենի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ խաղացողի արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։