Հայտնի է «Նոայի» մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում

Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ 2025/26թթ․ մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում պարզ դաձավ Հայաստանի չեմպիոն «Նոայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։

Երևանյան ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Մոնտենեգրոն ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։

Նշենք, որ «Բուդուչնոստ Պոդգորիցան» 2024/2025 մրցաշրջանում նվաճել է իր 7-րդ չեմպիոնական տիտղոսը Մոնտենեգրոյի առաջնությունում, ինչպես նաև երկրորդ տարին անըդնմեջ նվաճել է Մոնտենեգրոյի գավաթը։

Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին և 16-ին։