Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ․ «Ամեն ինչ շատ տարբեր է նրանից, ինչին ես սովոր եմ»

Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է «Ռեալ Մադրիդում» մարզումների մասին: Ֆուտբոլիստը «արքայական» ակումբի շարքերը համալրել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Ինչպե՞ս կարող եմ գնահատել «Ռեալում» մարզումները: Սա ամենաբարձր մակարդակն է: Ամեն ինչ շատ տարբեր է նրանից, ինչին ես սովոր եմ: Բայց դա լավ է, ես վայելում եմ փոփոխությունները: Ես ինձ հիանալի եմ զգում», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:

26-ամյա աջ եզրային պաշտպանը «Ռեալ» է տեղափոխվել «Լիվերպուլից»: Ալեքսանդր-Առնոլդը վեց տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել: Անգլիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո: