«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան կիսվել է թիմի նոր հարձակվող Լիամ Դելապի խաղի մասին իր կարծիքով։ 22-ամյա ֆուտբոլիստը «Ազնվականների» կազմում նորամուտը նշել է Ակումբային աշխարհի ռաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում՝ «Լոս Անջելեսի» դեմ (2-0):
Անգլիացին փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին, իսկ 80-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Էնցո Ֆերնանդեսին, ով գրանցել է վերջնական հաշիվը։
«Ես շատ գոհ եմ Դելապի խաղից։ Դրականն այն է, որ Լիամը գիտի, թե ինչպես ենք ուզում խաղալ։ Սա նրա համար շատ ավելի հեշտացնում է հարմարվողականության գործընթացը», – Մարեսկայի մեկնաբանություններն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Լիամ Դելապը հունիսի սկզբին «Իփսվիչից» ձեռք է բերվել 35,5 միլիոն եվրոյով։