«Ատլետիկո Մադրիդը» դիտարկում է «Ասթոն Վիլայից» Լուկա Դինին ձեռք բերելու հնարավորությունը։
Ըստ The Times-ի՝ մադրիդյան ակումբի առաջնահերթ նպատակը «Լիվերպուլից» Էնդրյու Ռոբերտսոնն է։ Սակայն, իսպանացիները Դինին դիտարկում են որպես այլընտրանք, եթե Ռոբերտսոնի տրանսֆերը չկայանա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլի» պաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Ատլետիկո»։ Սակայն Ռոբերտսոնի ապագան կախված է նրանից, թե արդյոք կկայանա Միլոշ Կերկեսի տեղափոխությունը «Բորնմութից»։
Եթե Ռոբերտսոնի հետ գործարքը չկայանա, «Ատլետիկոն» կարող է «Ասթոն Վիլայից» Լուկաս Դինին ձեռք բերել։ 31-ամյա ֆրանսիացի պաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրած 32 խաղում կատարել է 4 գոլային փոխանցում։