Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» աստղ Ֆերմին Լոպեսի ծառայություններով։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ մյունխենյան գրանդը կապ է հաստատել, սակայն Ֆերմին Լոպեսը հետաքրքրված չէ տեղափոխությամբ և ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։
«Բավարիան» նպատակ ունի այս ամռանը հարձակվողական ոճի խաղացողներ ձեռք բերել Լերոյ Սանեին և Թոմաս Մյուլլերին փոխարինելու համար։
Նշենք, նաև, որ «Բավարիան» հետաքրքրված էր Ֆլորիան Վիրտցով, բայց նա, ինչպես սպասվում է, 150 միլիոն եվրոյի չափով տրանսֆերով կմիանա «Լիվերպուլին»։