ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինյան «Ոսկե գնդակը» նվաճելու գլխավոր ֆավորիտն է՝ ըստ TNT Sports-ի։
ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը գլխավորել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար հավակնող ֆուտբոլիստների ցանկը։ Առաջին եռյակում էին նաև Ուսման Դեմբելեն և Լամին Յամալը։
Ամբողջ տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Վիտինյա (ՊՍԺ);
2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ);
3. Լամին Յամալ (Բարսելոնա);
4. Ռաֆինյա Դիաս (Բարսելոնա);
5. Նունո Մենդեշ (ՊՍԺ);
6. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ);
7. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ);
8. Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ);
9. Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ);
10. Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ):