«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը «Բարսելոնայի» համար առաջնահերթ տրանսֆերային նպատակ չէ։ «Բլաուգրանան» վաղուց է հետաքրքրված անգլիացու ծառայություններով, բայց հիմա այդ տեղափոխությունը քիչ հավանական է թվում։
Diario Sport-ի տվյալներով՝ «Բարսելոնան» Ռեշֆորդի տրանսֆերը նույնիսկ «պլան բե» չի համարում։ Կատալոնական ակումբը ընտրություն է կատարում Լուիս Դիասի (Լիվերպուլ) և Նիկո Ուիլյամսի (Ատլետիկ) միջև, մինչդեռ 27-ամյա «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը համարվում է «մատչելի այլընտրանք»։
«Կարմիր սատանաները» իրենց սանի համար կպահանջեն մոտ 40 միլիոն եվրո։