Լոնդոնի «Արսենալը» շարունակում է ուսումնասիրել կենտրոնական հարձկվողի հարմար թեկնածուներին։
Չնայած «Սպորտինգից» Վիկտոր Գյոկերեսի՝ «Արսենալներ» տեղափոխվելու մասին խոսակցություններն ավելի ու ավելի են տարածվում, նրա բարձր գինը ստիպել է նրանց դիտարկել այլ տարբերակներ։ «Արսենալի» ներկայացուցիչները վերջերս հանդիպել են «Ասթոն Վիլայի» խաղացող Օլի Ուոթքինսի գործակալի հետ։ Այս մասին հայտնել է պորտուգալական Record-ը։
«Ասթոն Վիլան» պատրաստ է քննարկել նրա վաճառքը ֆինանսական պատճառներով։ Ուոթքինսը, իր 40 միլիոն եվրո գնով, «Արսենալի» համար ավելի մատչելի այլընտրանք է, քան Գյոկերեսը, միաժամանակ ունենալով մեծ ներուժ։ Անցյալ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում խփել է 17 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։