Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսն իրեն տեսնում է միայն երկու ակումբներից մեկում։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա հարձակվողը մտադիր է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա» կամ մնալ «Ատլետիկւոմ»։ Ուիլյամսը չի պատրաստվում քննարկել այլ առաջարկներ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Նիկոյի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լոնդոնի «Արսենալը», «Ռեալ Մադրիդը» և Մյունխենի «Բավարիան»։
Անցյալ մրցաշրջանում թևային հարձակվողը մասնակցել է բասկյան թիմի 45 խաղի։ Կիսապաշտպանը խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։