Ութ ֆուտբոլիստներ կարող են հեռանալ «Յուվենտուսից»

Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերով, հայտնում է Corriere dello Sport-ը։

Թուրինյան ակումբը, շվեդ հարձակվողի ձեռքբերումը հնարավոր դարձնելու նպատակով, պատրաստ է վաճառել ութ ֆուտբոլիստների։ «Յուվենտուսը» հույս ունի շուրջ 60 միլիոն եվրո ստանալ Դուշան Վլահովիչի և Դուգլաս Լուիսի հնարավոր տրանսֆերներից։

Հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ Քելին, Սամուել Մբանգուլան, Արկադիուշ Միլիկը, Մատիա Պերինը, Դանիելե Ռուգանին և Ֆիլիպ Կոստիչը։

Մյուս կողմից, «Սպորտինգը» համաձայն կլինի Դյոկերեշի տրանսֆերին միայն այն դեպքում, եթե վճարվի 70 միլիոն եվրո գումար և լրացուցիչ 10 միլիոն եվրո՝ որպես բոնուս։