Յան Օբլակը դժգոհ է ՊՍԺ-ի դեմ խաղի մրցավարությունից

Յան Օբլակը դժգոհ է ՊՍԺ-ի դեմ խաղում մրցավարությունից։
Ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում «Ատլետիկոն» ջախջախվեց 0-4 հաշվով։

«0-4 հաշվով պարտվելը դժվար է, բայց ՊՍԺ-ն ավելի լավն էր։ Կարևոր պահերին մրցավարը որոշումներ կայացրեց, որոնք մեր օգտին չէին։ ՊՍԺ-ն աշխարհի ամենաուժեղ թիմն է, և նվազագույն դժվարությունների դեպքում դժվարանում ես։ Ի վերջո, նրանք հաղթեցին, իսկ 0-4 հաշվի դեպքում նույնպես շատ բանի մասին չես կարող բողոքել։

2-1 հաշվի դեպքում ամեն ինչ կարող էր ավելի լավ ընթանալ, բայց դա բավարար չէր։ Մենք չափազանց հեշտությամբ գոլեր բաց թողեցինք։ Խմբային փուլում մնացել է երկու խաղ, դեռ ամեն ինչ ավարտված չէ, մենք պետք է գլուխներս բարձրացնենք և շարունակենք խաղալ», – ասել «Ատլետիկոյի» դարպասապահը։