Նիկո Ուիլյամսը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալի» խաղացող։

Diario Sport-ի տվյալներով՝ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին առաջարկել տարեկան ինը միլիոն եվրո աշխատավարձ, որը ո՛չ «Բարսելոնան», ո՛չ էլ «Ատլետիկը» չեն կարողանա գերազանցել։

Այս մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Իսպանացու պայմանագիրը «Ատլետիկի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։