«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաքսիմո Պերոնեն կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել «Կոմո»։ Այս մասին հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել Պերոնեի ամբողջական տրանսֆերի վերաբերյալ։ Միաժամանակ, պնդվում է, որ Կոմոն իրավունք ունի երկարաձգել 22-ամյա արգենտինացու վարձակալության ժամկետը, ուստի ֆուտբոլիստի ապագան իտալական ակումբում մտահոգություն չի առաջացնում։
Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի առաջնության 26 խաղի, որոնցում կատարել է երեք գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ կիսապաշտպանի արժեքը կազմում է ինը միլիոն եվրո։