Իլկայ Գյունդողանը կարիերան շարունակելու նոր առաջարկ է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարող է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ Հայտնում է  Ֆլորիան Պլետենբերգը։

Միաժամանակ, աղբյուրը հայտնում է, որ ներկայումս ակումբների միջև բանակցություններ չեն ընթանում, քանի որ Գյունդողանը լիովին կենտրոնացած է Ակումբային աշխարհի առաջնության վրա։

Այս մրցաշրջանում 34-ամյա գերմանացի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում 50 խաղի, խփել է երեք գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Գյունդողանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։