«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարող է տեղափոխվել իտալական «Միլան»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև նոր բանակցություններ են տեղի ունեցել հանգստյան օրերին, սակայն դեռևս մանրամասներ չկան։
Ջական այս մրցաշրջանում մասնակցել է 49 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է երկու գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Շվեյցարացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։