«Ինտերը» որոշում է կայացրել Հաքան Չալհանօղլուի վերաբերյալ

«Ինտերը» չի շտապում վաճառել թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին։ «Գալաթասարայը» լրջորեն հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով՝ արդեն իսկ կապ հաստատելով կիսապաշտպանի հետ։

Լրագրող Ֆաբրիցիո Բիասինի խոսքով՝ Չալհանօղլուի գործակալը ցանկանում է, որ իր ֆուտբոլիստը տեղափոխվի թուրքական ակումբ, սակայն «Ներաձուրիի» ղեկավարությունը չի պատրաստվում հաստատել վաճառքը, քանի որ 31-ամյա կիսապաշտպանին համարում է նախագծի հիմնական դեմքերից մեկը։

Հաքան Չալհանօղլուի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։

2024/25 մրցաշրջանում թուրքը բոլոր մրցաշարերում միլանյան թիմի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում։