«Ռեալ Մադրիդը» մտադիր է շարունակել ազատ գործակալների կարգավիճակով ֆուտբոլիստներ ձեռք բերելու ռազմավարությանը հետևել և արդեն որոշել է իր նպատակները 2026/27 մրցաշրջանի համար։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ թիմի առաջնահերթ տարբերակը «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն է, որի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Բացի այդ, «սերուցքայինները» հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալի» 18-ամյա ձախ պաշտպան Մայլս Լյուիս-Սկելիի և «Վալենսիայի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերայի նկատմամբ։