«Բավարիան» հետաքրքրված է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսով, սակայն խաղացողն ինքը նախընտրում է տեղափոխվել «Բարսելոնա»։
Կատալոնացիների համար դժվար կլինի գործարքն իրականացնել ֆինանսական սահմանափակումների պատճառով, սակայն 22-ամյա իսպանացին պատրաստ է զիջումների գնալ՝ «Բլաուգրանայի» համար գործը հեշտացնելու համար։
«Նիկո Ուիլյամսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա՞»։ Ես դրա մասին ոչինչ չգիտեմ», – մյունխենյան ակումբի սպորտային տնօրենի խոսքերն է մեջբերում լրագրող Մաքսիմիլիան Կոխը։ Մինչև ֆուտբոլիստի՝ Կատալոնիա տեղափոխության ցանկանության մասին լուրերի հայտնվելը, «Բավարիան» համարվում էր ֆավորիտ Ուիլյամսի համար պայքարում։