«Միլանը» ցանկանում է ձեռք բերել «Վալենսիայի» կիսապաշտպանին

«Վալենսիայի» կենտրոնական կիսապաշտպան Խավի Գերրան կարող է շարունակել իր կարիերան «Միլանում»։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» արդեն կապ է հաստատել ղեկավարության հետ՝ 22-ամյա իսպանացու տրանսֆերը քննարկելու համար։ Պնդվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել մոտավորապես 25 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Խավի Գերրան բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։