«Լիվերպուլը» վստահ է, որ կկարողանա ձեռք բերել «Բորնմութի» երիտասարդ ձախ պաշտպան Միլոշ Կերկեզին այս ամռան ընթացքում։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։
Հաղորդվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը հավանաբար կիրականանա այն բանից հետո, երբ մերսիսայդյան ակումբը պաշտոնապես կհայտարարի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ձեռքբերման մասին։ Կերկեզի և «Լիվերպուլի» միջև արդեն գոյություն ունի բանավոր պայմանավորվածություն։
Ըստ լրատվամիջոցների՝ Վիրցը ներկայումս արձակուրդում է և առաջիկայում պետք է անցնի բուժզննում՝ «Լիվերպուլի» կազմին միանալուց առաջ։
Կերկեզը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Բորնմութի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը, իսկ Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։