Աշխարհի ակումբային առաջնության առաջին տուրում «Բավարիան» ջախջախեց «Օքլենդ Սիթիին»։ Բացման խաղը տեղի ունեցավ «Հարդ Ռոք» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց 10-0 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 6-0 հաշվով։ Գերմանական գրանդի կազմում գոլեր հեղինակեցին Կինգսլի Կոմանը (2), Սաշա Բոեն, Մայքլ Օլիսեն (2), Թոմաս Մյուլլերը։
Երկրորդ խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան, իսկ վերջին գոլը հեղինակեց Թոմաս Մյուլերը։
Արդյունքում մյունխենյան ակումբն իր առաջին խաղում վաստակեց 3 միավոր։ Այս խմբի մյուս թիմերը՝ «Բենֆիկան» և «Բոկա Խունիորսը» կհանդիպեն Երևանի ժամանակով հունիսի 16-ին՝ 02։00-ին։