Ժոզե Մոուրինյոն իր առաջին մեծ քայլերն է կատարում տրանսֆերային շուկայում որպես «Ֆեներբահչեի» մարզիչ։
Պորտուգալացի մասնագետը անձամբ հանդիպել է «Թոթենհեմի» աստղ Հյոն Մին Սոնի հետ։ Նրանք պահպանել են ջերմ հարաբերություններ, և հարավկորեացի կիսապաշտպանը, ըստ աղբյուրի, չի բացառում Ստամբուլ տեղափոխվելու հնարավորությունը։
«Թոթենհեմը» պատրաստ է բաժանվել Հարավային Կորեայի հավաքականի ավագից, բայց նրա համար պահանջում է առնվազն 30 միլիոն եվրո։ Հյոն Մին Սոնը նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրած 34 խաղում խփել է յոթ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։