Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) պաշտոնապես հայտարարել է, որ Ջենարո Գատուզոն դարձել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ 47-ամյա մասնագետի ներկայացումը տեղի կունենա հունիսի 19-ին։
Ըստ նախորդ տեղեկությունների՝ Գատուզոն նոր պաշտոնը ստանձնելու է մեկ տարվա պայմանագրով, որը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Գատուզոն դուրս եկավ խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Իր կարիերայի ընթացքում նա արդեն ղեկավարել է մի շարք հայտնի ակումբներ, ներառյալ «Միլանը», «Նապոլին», «Վալենսիան» և «Մարսելը»։
Ներկա պահին Իտալիայի հավաքականը 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում երկու տուրից հետո վաստակել է երեք միավոր և գտնվում է երրորդ տեղում։