Ռոդրիգո դե Պոլն անդրադարձել է ՊՍԺ-ի դեմ սպասվող հանդիպմանը

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը կիսվել է իր սպասելիքներով ակումբային աշխարհի առաջնության ՊՍԺ-ի դեմ խաղի վերաբերյալ։

«Մենք խաղալու ենք Եվրոպայի գործող չեմպիոնների դեմ, որոնք հիանալի թիմ են հիանալի մարզչի հետ։

Բայց յուրաքանչյուր թիմ ունի թույլ կողմեր, ինչպես մենք, և մենք կփորձենք կենտրոնանալ դրա վրա, որպեսզի սկսենք երեք միավորով, ինչը կարևոր կլինի», – Դե Պոլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։