«Միլանը» հետաքրքրված է իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով

«Վալենսիայի» կիսապաշտպան Խավի Գերան կարող է շարունակել իր կարիերան «Միլանում»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Միլանը» արդեն կապ է հաստատել ղեկավարության հետ՝ 22-ամյա իսպանացու տրանսֆերը քննարկելու համար։

Նշվում է, որ գործարքի արժեքը կարող է կազմել մոտավորապես 25 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Խավի Գերան բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Transfermarkt-ը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։