«Միլանի» նախկին պաշտպան Կաֆուն խոսել է «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մադրիչի՝ միլանյան թիմ հնարավոր տեղափոխության մասին։
«Ես վերջերս տեսա նրան, բայց նա ինձ չհարցրեց Միլանում կյանքի մասին։ Սա «Միլանի» կողմից կայացված որոշում է, որը նախկինում գնել է փորձառու ֆուտբոլիստների, ովքեր կրքոտ են ֆուտբոլի հանդեպ։
Լուկան բնատուր առաջնորդ է և «Ոսկե գնդակի» նախկին դափնեկիր։ Նա գնդակը կառավարում է այնպես, ինչպես աշխարհում քչերը կարող են, և տարիքը նրա համար խոչընդոտ չէ։ Մենք գուցե դեռ լիովին չենք հասկանում դա, բայց «Ռեալ Մադրիդի» նախկին ավագը ժամանել է տիտղոսներով լի ճամպրուկով», – Կաֆուի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 39-ամյա Լուկա Մոդրիչը պայմանագիր կկնքի «Միլանի» հետ մինչև 2026 թվականի ամառը։