Ջանլուիջի Բուֆոնը հայտնել է, թե ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը

Իտալիայի հավաքականի պատվիրակության ղեկավար Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ Ջենարո Գատուզոն մոտ է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն։

«Գատուզոն Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչն է։ Մենք լավագույն որոշումն ենք կայացրել», – Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Մատեո Մորետտոն։

Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետի վերջին աշխատանքը խորվաթական «Հայդուկում» էր, որը նա լքեց հունիսի սկզբին։ Մինչ այդ Գատուզոն մարզել է «Մարսելը», «Վալենսիան», «Նապոլին», «Միլանը», «Պիզան», հունական ՕՖԻ-ն, «Պալերմոն» և «Սիոնը»։