«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է փնտրում, եթե «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի տրանսֆերը չկայանա։
Footmercato-ի տվյալներով՝ «Կարմիր սատանաների» թիրախը Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն է։
Աղբյուրի տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն սկսել է բանակցություններ ֆուտբոլիստի գործակալների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ և կապ է հաստատել նաև գերմանական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ նախկինում հաղորդվել էր, որ Գյոկերեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» և սպասում է, որ Լոնդոնի «Արսենալը» նոր առաջարկ կանի «Սպորտինգին»։
Ուգո Էկիտիկեն «Այնտրախտ» է տեղափոխվել ՊՍԺ-ից նախորդ ամռանը՝ 16.5 միլիոն եվրոյի դիմաց։
2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 48 խաղում խփել է 22 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 75 միլիոն եվրո։