Էնդրյու Ռոբերտսոնը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։

Ըստ լրագրող Մատեո Մորետտոյի՝ շոտլանդացին սկզբունքորեն համաձայնել է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը, բայց «Լիվերպուլի» ղեկավարությունը չի պահանջի չափազանց մեծ գումար ֆուտբոլիստի համար։

Այս տրանսֆերի ֆոնին «Ատլետիկոն» կրճատել է «Միլանի» հետ Թեո Էրնանդեսի շուրջ բանակցությունները։ Իտալական ակումբը պահանջում է չափազանց բարձր փոխհատուցում։