Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հայտնել է, թե ինչու է որոշել տեղափոխվել «Նապոլի»։
33-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Մանչեսթեր Սիթիում» տասը տարի անցկացնելուց հետո։
«Ես հաղթող եմ և ուզում եմ հաղթել խաղերում։ Այդպես միշտ է եղել, ես ատում եմ պարտվելը։ Նախորդ մրցաշրջանում թիմը նվաճեց Սկուդետտոն և կխաղա Չեմպիոնների Լիգայում։ Հուսով եմ, որ միասին կարող ենք ստեղծել ինչ-որ լավ բան։ Թիմը հավակնոտ է, այն լավ հավաքված տեսք ունի, ուստի այս նախագիծը ինձ համար գրավիչ թվաց։ Հուսով եմ, որ կկարողանամ օգնել թիմին իրականացնել իր նկրտումները», – կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Նապոլիի» մամուլի ծառայությունը։
Դե Բրույնեն նաև նշել է, որ իրեն ոգեշնչում է իտալական ակումբի երկրպագուների անհավանական հավատարմությունը, և սա է եղել «Նապոլի» տեղափոխվելու պատճառներից մեկը։
Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 422 հանդիպում՝ խփելով 108 գոլ և կատարելով 177 գոլային փոխանցում։