«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը մոտ է Անգլիա վերադառնալուն։
Give me Sport-ի տվյալներով՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի նորեկ «Լիդսը»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի տվյալներով՝ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից մոտ 35 միլիոն եվրոյի դիմաց։
2024/25 մրցաշրջանում բրազիլացին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 26 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։