Ժերար Պիկեն հայտնել է, թե ում կհանձներ «Ոսկե գնդակը»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, թե ում կհանձներ «Ոսկե գնդակը»։

«Ես խաղացել եմ և՛ Ուսման Դեմբելեի, և՛ Լամին Յամալի հետ։ Ես նրանց շատ եմ սիրում։ Դեմբելեն ինձ համար եղբոր պես էր։ Յամալը նույնպես։ Նա շատ, շատ տաղանդավոր է, յուրահատուկ։ Ես կընտրեի Յամալին, քանի որ նա հիմա «Բարսելոնայում» է։ Բայց եթե Դեմբելեն հաղթի, ես ուրախ կլինեմ նրա համար», – Պիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

2024/25 մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 55 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ 28-ամյա Դեմբելեն ՊՍԺ-ի կազմում անցկացրած 49 խաղում խփել է 33 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։