«Ինտերը» նոր հարձակվող ձեռք կբերի

Ֆրանսիացի հարձակվող Անժե-Յոան Բոննին, որն այժմ հանդես է գալիս «Պարմայի» կազմում, համաձայնություն է տվել տեղափոխվել «Ինտեր»։ Այս մասին տեղեկացնում է La Repubblica-ն։

Ըստ աղբյուրի՝ Միլանյան ակումբը վաղուց էր հետևում 21-ամյա ֆուտբոլիստի առաջընթացին՝ նրան դիտարկելով որպես հարձակման գծի հուսալի ուժեղացում։ Ընդգծվում է, որ «Ինտերը» պատրաստվում է հրաժարվել Մարկո Արնաուտովիչի և Խոակին Կորեայի ծառայություններից, մինչդեռ Մեհդի Տարեմիի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ անորոշ։

Հաղորդվում է նաև, որ Բոննին արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի մանրամասները «Ինտերի» հետ, և նոր պայմանագիրը նախատեսվում է մինչև 2030 թվականի հունիս։