Թուրքական «Գալաթասարայը» շարունակում է ակտիվորեն նոր դարպասապահ փնտրել։ Այս մասին հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի համաձայն՝ «Գալաթասարայը» մի քանի շաբաթ առաջ դիմել է Ալիսոնին, սակայն 32-ամյա բրազիլացին մերժել է։
Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Ալիսոնը մերսիսայդցիների կազմում խաղում է 2018 թվականից։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 խաղի, բաց է թողել 33 գոլ և կարողացել է 13 անգամ անվնաս պահել դարպասը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ դարպասապահի արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։