«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել 16-ամյա ֆուտբոլիստին

Խորվաթական «Դինամոյի» 16-ամյա հարձակվող Կարդոսո Վարելան հայտնվել է «Բարսելոնայի» դիտակետում։ Ինչպես գրում է Marca-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է երիտասարդ պորտուգալացու տրանսֆերով։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է վճարել մոտ 5 միլիոն եվրո, սակայն գործարքը կարող է հասնել մինչև 20 միլիոն եվրոյի՝ բոնուսային պայմանների և հավելավճարների շնորհիվ։

Նշվում է, որ հնարավոր պայմանագրի ստորագրումից հետո Վարելան ժամանակավորապես կմնա «Դինամոյում»՝ փորձ ձեռք բերելու նպատակով և «Բարսելոնային» կվերդառնա 2026 թվականի ամռանը։